Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ խումբ են ստեղծել Վրաստանում թուրքական ինքնաթիռի կnրծանման հետաքննության համար

photo-2025-11-11-16-58-50-1762866715416-770x-1762970775225-770x_

Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ միջազգային խումբ են ստեղծել Վրաստանում թուրքական Ս-130 ինքնաթիռի կործանման հետաքննության համար: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գելա Գելաձեն։

Նրա խոսքով՝ թուրք մասնագետներն ամբողջ գիշեր աշխատել են աղետի վայրում և մասնակցում են քննչական գործողություններին: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ մասով՝ օդային տրանսպորտի անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդկանց մահվան։

You may have missed