Երևանի քաղաքապետարանի մոտ բախվել են «Mercedes GLS 450»-ն ու «Toyota Camry»-ն

screenshot-2-1762954486431-770x_

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ժամը 16:50-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ-Արգիշտի փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes GLS 450» և «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների,  տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները: