Քննարկվել է աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական առաջարկ

7s2Ul1UNN8Li7tJl7YUN3JVXBVGry5jecVdt3NDn

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկված օրենսդրական փաթեթի ընդունումը պայմանավորված է Սահմանադրական դատարանի որոշման կատարմամբ: Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանը քննել և համարել է Սահմանադրությանը հակասող «Արհեստակցական միությունների մասին» օրենքի այն կարգավորումները, որոնցով ՀՀ զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողների, ինչպես նաև դատավորների և ՍԴ դատավորների համար սահմանվում է արհեստակցական կազմակերպության մասնակից լինելու բացարձակ արգելք: Այդ արգելքն առաջարկվում է վերացնել:

«Արհեստակցական միությունների մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններն ԱԺ հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:

Հարակից զեկույցում ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Բաթոյանը կարևորել է նախագիծը և կոչ արել գործընկերներին կողմ քվեարկել: Ըստ նրա՝ վերոնշյալ անձանց արհեստական միության անդամ դառնալու և իրենց աշխատանքային իրավունքները պաշտպանելու օրենսդրական հնարավորություն է ստեղծվում:

You may have missed