Խաչատուրյանը ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հայաստանում հավատարմագրված Եվրամիության անդամ երկրների դեսպաններին։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների հետագա զարգացումը և համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել երկրի ներքին և արտաքին քաղաքականության առաջնահերթություններին։ Նախագահը ներկայացրել է վերջին տարվա հիմնական ձեռքբերումները, խոսել առաջիկա ծրագրերի մասին և պատասխանել դեսպանների հարցերին։
