Պապիկյանը հանդիպել է ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքների մասնակիցներին

photo-2025-11-10-17-02-29-1762781887561-770x_

Ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն՝ նոյեմբերի 10-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում մեկնարկել են ԶՈՒ ղեկավար կազմի հետ անցկացվող քառօրյա օպերատիվ հավաքները։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հավաքի մասնակիցներին հանդիպել  է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախարարն անդրադարձել է զինված ուժերում ընթացող բարեփոխումներին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի։