Գործող ռեժիմի իրական կոնցեպտը` «Կախյալ Հայաստանն» է, որտեղ նույնիսկ իրեն վերաբերող որոշումների կայացման գործում ՀՀ-ն ֆորմալ դեր ունի. Տիգրան Աբրահամյան

f625fa80a3af16_625fa80a3af5a_v1.thumb

Նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթով արձանագրվեց այդ իրադրության իրերի դասավորությունը, ինչին հաջորդեց մրցավազքը, թե ով և ինչպես այն կօգտագործի, իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր կուսակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:

Նա նշել է, որ այդ գործընթացին Հայաստանից ու Ադրբեջանից բացի նաև ռեգիոնալ, աշխարհաքաղաքական դերակատարներն էին մասնակցում:

«Հայաստանի իշխանությունը ոչ միայն 44-օրյա պատերազմը պարտվեց, այլ լիակատար ձախողվեց դրան հաջորդած ժամանակահատվածում, որի ծանր հետևանքը 2021-23 թթ.-ի մխրճումներն էին ՀՀ ինքնիշխան տարածքում և մի քանի հարյուր զոհված, վիրավորված և գերեվարված անձինք: Սա էլ իր հերթին Հայաստանին կանգնեցրեց անդունդի եզրին, որտեղ տարբեր դերակատարներ իրենցն էին փախցնում, Ադրբեջանը «լավություն էր ծախում», իսկ որ ամենավատն էր` դա արվում էր Հայաստանի հաշվին», – նշել է Տիգրան Աբրահամյանը:

Նա ընդգծել է, որ գործող ռեժիմի իրական կոնցեպտը` «Կախյալ Հայաստանն» է, որտեղ որոշումների կայացման գործում` նույնիսկ իրեն վերաբերող հարցերում, ՀՀ-ն ֆորմալ դեր ունի:

You may have missed