Բաքվի համաձայնության դեպքում կարող է կազմակերպվել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի նախարարների հանդիպում. թուրք նախարար

turqian-30-tarum-36-miliard-do-n335358-1-1762680081432-770x_

Բաքվի համաձայնության դեպքում կարող է կազմակերպվել Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի  նախարարների հանդիպում, APA-ին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

Նա հավելել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման նախապատրաստական ​​աշխատանքները բարձր մակարդակով են ընթանում, և որ Ադրբեջանի հետ բավականաչափ համակարգված աշխատանք է տարվել։