Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հակված է արգելելու միջnւկային փորձարկումները, սակայն եթե դա անի մեկ այլ երկիր, Մոսկվան կպահպանի հավասարությունը․ Պեսկով

screenshot-2025-11-09-145329-1762685615201-770x_

Վլադիմիր Պուտինը միջուկային փորձարկումների նախապատրաստական ​​աշխատանքները սկսելու հրաման չի տվել. նախ պետք է որոշվի դրանց իրագործելիությունը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ հայտարարել է Դմիտրի Պեսկովը։

«Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հակված է` միջուկային փորձարկումներն արգելելուն, սակայն եթե դա անի մեկ այլ երկիր, Մոսկվան կպահպանի հավասարությունը»,- նշել է նա։

Պեսկովը նշել է նաև, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ Չինաստանը միջուկային զենք չեն փորձարկում։