ՌԴ դեսպանը մի շարք ՌԴ զինվորականների հետ ոգեկոչել է Մի-24 ուղղաթիռի զոհված անձնակազմի հիշատակը

photo-2025-11-09-14-42-40-800x480-1762692461461-770x_

Նոյեմբերի 9-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մի շարք ՌԴ զինվորականների հետ ոգեկոչել է զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակը: Այս մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։

Սերգեյ Կոպիրկինը, ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար Ա. Վ. Բեզբորոդովը «Էրեբունի» ավիաբազայի հրամանատար Ա. Գ. Պետրովը, Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ Ռ. ն. Գոլուբիցկը, Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը, ռազմական և ռազմաօդային կցորդ Ռ. ն. Պոլյանովսկը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Վ. Պ. Ֆեֆիլովը, ինչպես նաև հասարակական շրջանակներ և կազմակերպությունների ներկայացուցիչներ այցելել են Արարատի մարզի Երասխ գյուղի հուշահամալիր, որը նվիրված հինգ տարի առաջ զինվորական պարտքը կատարելիս ողբերգականորեն զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի ռուս օդաչուներին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված զինվորների հիշատակին: