Հրապարակվել են Վաղարշապատ համայնքի ընտրողների վերջնական ցուցակները

16596052-0-0-1600-901-1920x0-80-0-0-66c51ebc283644c362e2fd663b54cb6c-1762691242740-770x_

Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքերում տեղադրվել են Վաղարշապատ համայնքում նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանու ընտրություններին մասնակցող ընտրողների վերջնական ցուցակները։

Որոնման հնարավորությամբ ցուցակները պարունակում են հետևյալ տեղեկատվությունը՝

  • ընտրողի անհատական տվյալներ,
  • հաշվառման հասցե,
  • քվեարկության օր,
  • քվեարկության ժամանակ,
  • ընտրողի ընտրական տեղամասի համար,
  • տեղամասային կենտրոնի հասցե:

Վաղարշապատ համայնքում ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետով հաշվառում ունեցող անձինք, որոնք, սակայն, իրենց տվյալները չեն գտնի վերոհիշյալ կայքերում հրապարակված ցուցակներում, կարող են քվեարկության օրվան նախորդող 5 օրերի ընթացքում, ինչպես նաև քվեարկության օրը՝ մինչև քվեարկության ավարտը, դիմում ներկայացնել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու համար։