Այս պահին Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հնարավորություն չկա. Արաղչի
Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ներկայումս անհնար են, Արաղչին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին՝ Nournews-ի փոխանցմամբ։
Նա ընդգծել է, որ բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ Միացյալ Նահանգները պատրաստ լինի հավասար և փոխշահավետ երկխոսության, սակայն Վաշինգտոնի ներկայիս մոտեցումը նման հնարավորություն չի մատնանշում։
Արաղչին նշել է, որ Իրանը միշտ պատրաստ է եղել և մնում է բանակցելու հավասարության և երկու կողմերի ընդհանուր շահերի վրա հիմնված պայմաններով։
«Երբ ամերիկացիները պատրաստ լինեն բանակցել հավասար հիմունքներով և երկու երկրների համար էլ օգտակար համաձայնության հասնելու նպատակով, բանակցությունները հնարավոր կդառնան, և Իրանը կքննարկի այս տարբերակը», – ասել է Իրանի ԱԳ նախարարը։
