Բուսական թեյերը հաճախ ավելի առողջ այլընտրանք են սովորական սև թեյի համար: Սրա հետ համաձայն են նաև ոլորտի մասնագետները։
Ինչ ըմպելիք պետք է ներառեք ձեր սննդակարգում՝ լուրջ հիվանդությունների ռիսկը նվազեցնելու համար։
Ճիշտ սնվելու մասին արտասահմանյան աղբյուրը՝ Pronews.gr-ը, գրում է երիցուկի թեյի օգտակարության մասին։ Մասնագետները համակարծիք են. այս ըմպելիքն ունի հակաբորբոքային և հակամանրէային հատկություններ, ինչպես նաև նվազեցնում է քաղցկեղի որոշ տեսակների զարգացման ռիսկը։
Դրա համար կարող ենք շնորհակալություն հայտնել հակաօքսիդանտներին, որոնք առատորեն պարունակում է երիցուկը։ Մասնավորապես, ապիգենին։ Գիտական փորձերից մեկի ժամանակ գիտնականները նկատել են, որ այս նյութն ընդունակ է ոչնչացնել չարորակ բջիջները (կրծքագեղձի քաղցկեղ, մաշկի քաղցկեղ և աղեստամոքսային տրակտի քաղցկեղ):
Մեկ այլ ուսումնասիրություն ներառում էր 537 կամավորների դիտարկում: Արդյունքները հանգեցրել են այն եզրակացության, որ շաբաթական 2-6 բաժակ երիցուկի թեյ խմելը կարող է նվազեցնել վահանաձև գեղձի քաղցկեղի առաջացման վտանգը։