Չինաստանի ժամանակավորապես վերացնում է երկակի նշանակության ապրանքների ԱՄՆ արտահանման արգելքը

6910348eae5ac907874b7e38-1762699575069-770x_

Չինաստանը մինչև 2026 թվականի նոյեմբերի 27-ը կասեցրել է զենքի արտադրության մեջ օգտագործվող որոշակի նյութերի, այդ թվում՝ գալիումի, գերմանիումի, անտիմոնի և գերկարծր նյութերի ԱՄՆ արտահանման արգելքը, հայտնել է Առևտրի նախարարությունը, հաղորդում է RT-ն։

«Այսօրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 27-ը ուժի մեջ է մտնում ԱՄՆ երկակի նշանակության ապրանքների արտահանման ուժեղացված վերահսկողության մասին ծանուցումը», – ասվում է հայտարարության մեջ։

2024 թվականի դեկտեմբերին Չինաստանի իշխանությունները լիակատար արգելք էին դրել գալիումի, գերմանիումի և անտիմոնի հետ կապված ապրանքների ԱՄՆ արտահանման վրա։