Երևանի 4 վարչական շրջանում փոշու և ազոտի երկօքսիդի պարունակությունները գերազանցել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

f329cbe10a8e4e922ded22c772f69642-m-780x-v1thumb-1-1762607290696-770x_

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 4-ը։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հոկտեմբերի 29-ին, 30-ին և նոյեմբերի 1-3-ին, Արաբկիրում՝ հոկտեմբերի 29-ին և 31-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 29-ին և նոյեմբերի 3-ին, Շենգավիթում՝ հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 1-ին և 3-ին։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը, Արաբկիրում, Նոր Նորքում և Շենգավիթում՝ հոկտեմբերի 29-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։