Ծովակ գյուղի տներից մեկի բակում այրվել է մոտ 200 հակ անասնակեր

hh-nerqin-gvortseri-nakhararvouthyan-phrkarar-tsarayvouthyvoun-1762524497975-770x_

Նոյեմբերի 7-ին, ժամը 13։38-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովակ-Լճավան ավտոճանապարհին այրվում է անասնակեր։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Ծովակ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։05-ին մարվել՝ 16:22-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։

You may have missed