Ծանրամարտիկ Գառնիկ Չոլակյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն․ Սեյրան Խունադյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ
Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնությունները:
Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Չոլակյանը կրկին առաջինն էր: Նա հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլակյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:
Սեյրան Խուդանյանը (60 կգ) պոկում վարժությունում բարձրացրեց 110 կգ ու 115 կգ: Այս վարժությունում Խուդանյանը գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրեց միայն 135 կգ: Երկամարտի 250 կգ արդյունքով` նա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 5-րդն է:
