Ալեն Սիմոնյանը Եվրոպական խորհրդարանի փոխնախագահի և Եվրանեսթ ԽՎ համանախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր (տեսանյութ)

photo-1761751319543-770x_

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջիին եւ Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի անցկացումը Երեւանում: Եվրոպացի պաշտոնյաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին վեհաժողովի 12-րդ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել վեհաժողովի աշխատանքներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին: