ՀԱՕԿ նախագահի օգնական Էրիկ Եղյանի աշխատանքային առաջին նախագիծը հավանության է արժանացել (տեսանյութ)

screenshot-2025-10-29-185143-1761749533304-770x_

Որոշակի դժվարությամբ, բայց հաստատուն քայլերով է Էրիկ Եղյանը գնում նոր աշխատավայր, ուշանալ չի սիրում, ոտքի պրոթեզն էլ խոչընդոտ չէ, լիահույս է իրեն վստահված աշխատանքը պատվով ու ժամանակին կկատարի։ Արդեն մի քանի օր է՝ Էրիկը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնականի պաշտոնն է ստանձնել։ Աշխատանքի առաջարկը Հատիսի գագաթին է ստացել, մի խումբ մարզիկների հետ գնացել էր Քրիստոսի արձանի տեղադրման կամավորական աշխատանքներին մասնակցելու։ Հենց այդտեղ Գագիկ Ծառուկյանը առաջարկել է ստանձնել իր օգնականի պաշտոնը։

Էրիկը նշում է, որ առաջարկից շատ է ուրախացել։ Ուրախ է, որ կարող է ինչ-որ գործով օգտակար լինել։

ՀԱՕԿ նախագահի օգնական Էրիկ Եղյանի աշխատանքային առաջին նախագիծն արդեն հավանության է արժանացել։ Առաջիկայում 12 հաշմանդամություն ունեցող 12 երիտասարդներ անվճար կմարզվեն օլիմպավանում։

Ավելին՝ տեսանյութում։