Թբիլիսյան խճուղում բшխվել են «Toyota Land Cruiser Prado»-ն, «Toyota Prius»-ն ու «Toyota Camry»-ն. կա վիրшվոր
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 29 հասցեի մոտ բախվել են Երևանի բնակիչ 38-ամյա Վիգեն Չ.-ի վարած «Toyota Prius» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արամ Ի.-ի վարած «Toyota Land Cruiser Prado» մակնիշի և Երևանի բնակիչ 37-ամյա Վահե Խ.-ի վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքնեները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
