Եղվարդում «Mazda»-ն բախվել է գազատար խողովակին. կա տուժած

screenshot-13-1761555494884-770x_

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:25-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Ռոմիկ Հ.-ն իր վարած «Mazda» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի Առափնյա փողոցում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին:

Վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ 25-ամյա Գոռ Հ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: