Ովքեր և ինչպես պետք է զգուշությամբ օգտագործեն ընկուզեղեն

Ստամոքս-աղիքային հիվանդություններ և ալերգիա ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն ընկուզեղեն, զգուշացրել է գաստրոէնտերոլոգ Լյուդմիլա Սուխորուկովան։ Նա «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում որոշ մարդկանց զգուշացրել է այս ապրանքն օգտագործելու վտանգավոր հետևանքների մասին։
«Այն մարդիկ, ովքեր ունեն ալերգիա, և աղեստամոքսային տարբեր հիվանդություններ ունեցող մարդիկ, ինչպիսիք են գրգռված աղիների համախտանիշը, գաստրիտը, պանկրեատիտը, պետք է զգուշությամբ օգտագործեն ընկույզներ: Ռիսկերը նվազեցնելու համար ընկույզը կարելի է մեկ գիշերվա ընթացքում թրջել տաք ջրում»,- ասել է բժիշկը։
Բժիշկը հավելել է, որ թրջումը օգնում է նվազեցնել ֆիտաթթվի պարունակությունը, որը խանգարում է սննդանյութերի կլանմանը։
Գաստրոէնտերոլոգը պարզաբանել է նաեւ, որ աղիքային խանգարումների, մաշկային հիվանդությունների եւ անհատական անհանդուրժողականության դեպքում պետք է խուսափել սոճու ընկույզից։