Ես չեմ տեսել համայնքի ընդդիմադիր մի ղեկավարի, որին չթիրախավորեն. Գառնիկ Դանիելյան

c1eMNj8lWs68DURdnRuoFSfp1TSW6WY7FaAqUilU

Նայենք համայնքների ընդդիմադիր ղեկավարների խրոնոլոգիան և նրանց ճակատագրերին, ու ամեն ինչ պարզ կդառնա. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ես չեմ տեսել համայնքի ընդդիմադիր մի ղեկավարի, որին չթիրախավորեն»,-նշեց նա և թվարկեց. «Ո՛չ Բերդինն են մարսում, ո՛չ Ախուրյանինն են մարսում, ո՛չ Վանաձորինը, ո՛չ Գյումրիինը, ցավոք, ոչ էլ Մերձավանինն են մասում, եթե մարսեին՝ այդ թիրախավորումները չէին լինի»։

Պատգամավորն առաջարկում է մի օր լսել ՔՊ-ի վերին էշելոնի մարդկանց․

«Նիկոլից սկսած՝ մինչև շարքային կուսակցական հանձնարարական կատարողին, այնտեղ էնքան հանցագործություններ ու ուղղորդումներ կգտնեք, էլ չափ ու սահման չկա»։