Հայաստանը մշտապես կրում եմ իմ սրտում. Վահագն Խաչատուրյանն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին

565219444-1149186693979144-7567488405328146268-n-1761030756395-770x_

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է հռչակավոր իտալացի տենոր Վիտտորիո Գրիգոլոյին, որը Հայաստան է ժամանել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգային ծրագրով հանդես գալու նպատակով։ Այս ամսին հայտնում են Նախագահի աշխատակազմից:

Հանրապետության նախագահը ողջունել է աշխարհահռչակ երգչի այցը՝ ընդգծելով, որ նման արվեստագետների ներկայությունը հարստացնում է մեր երկրի մշակութային կյանքը։ Նախագահը հույս է հայտնել, որ Վիտտորիո Գրիգոլոյի և հայ երաժիշտների համագործակցությունը կունենա շարունակական բնույթ, և հայ հանդիսատեսը նորից ու նորից հնարավորություն կունենա վայելելու նրա վարպետությունը։

Վիտտորիո Գրիգոլոն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է, որը նա մշտապես կրում է իր սրտում։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկու ժողովուրդների մշակութային կապերին ու փոխազդեցություններին։

Երկուստեք շեշտվել է, որ արվեստը ժամանակի ու տարածության սահմաններից դուրս է, որը միավորում է մարդկանց՝ նպաստելով փոխըմբռնման, համերաշխության և ստեղծարար միջավայրի ձևավորմանը։

Հանդիպմանը կարևորվել է խաղաղության գաղափարը, որը կարևոր նախապայման է մարդու ստեղծագործ և արարող էության ազատության համար: