Ալիևը և Տոկաևը քննարկել են երկու երկրների համագործակցության ընդլայնման հեռանկարները

1761031001-kz1-1878-2-1761033542963-770x_

Ղասախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը բանակցություններ է վարել Իլհամ Ալիևի հետ, որը պետական ​​այցով ժամանել է Ղազախստան:

Տոկաևը և Ալիևն ընդգծել են Ղազախստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական և դաշնակցային գործընկերությունը: Նրանք քննարկել են բազմակողմանի համագործակցության զարգացումը, քաղաքական, առևտրային և տնտեսական փոխգործակցության ամրապնդումը, ինչպես նաև փորձի փոխանակում արդիականացման և բարեփոխումների ոլորտում: