Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են զենք-զինամթերք (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ջուղայի փողոցի բնակիչ 56-ամյա մի տղամարդ ապօրինի պահում է զենք-զինամթերք:
Ստուգման նպատակով ոստիկաններն այցելեցին տղամարդուն:
Բացատրական աշխատանքից հետո տանտերն ինքնակամ ներկայացրեց տարբեր տրամաչափերի 152 փամփուշտ, կաշվե փամփշտակալներ, որսորդական հրացան և այլ զինամթերք:
Հանգամանքները պարզվում են:
