Սարկավագները հրաժարվել են Տեր Արամ քահանա Ասատրյանի հետ մասնակցել պսակադրության արարողությանը․ նա միայնակ է պսակադրության կարգն անցկացրել (տեսանյութ)

323631-800x514-1760517588195-770x-1760547514443-770x_

Տեր Արամ քահանա Ասատրյանը, ում հայտարարությունների հետքերով այսօր ձերբակալվել էին Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի 13 հոգևորականներ, ստիպված է եղել միայնակ պսակադրության կարգ անցկացնել Հովհաննավանքում: Սարկավագները, ըստ լրատվամիջոցների, հրաժարվել են նրա հետ մասնակցել պսակադրության արարողությանը:

Ավելի վաղ նա լրագրողների հետ զրույցում ասել էր, որ եթե եղել են ազատության, խոսքի, իրավունքի վերաբերյալ ճնշումներ, ապա պետք է իր հայտարարությունը քննվի։

Հիշեցնենք, որ Տեր Արամը Հանրայինի եթերում ասել էր, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, ով Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով: