ՀՅԴ-ն մասնակցելու է Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով

d1dfe5c4-cc03-4ad6-b2fe-f50eb6bbd789-1760019573941-770x_

Տեղեկացնում ենք, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է նոյեմբերի 16-ին կայանալիք Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններին՝ «Հաղթանակ» դաշինքով: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Էջմիածնի «Վաչե Ռոստոմյան» կոմիտեն։

««Հաղթանակ» դաշինքի նախընտրական ցանկը կգլխավորի Սևակ Խաչատրյանը:

Կարևորելով համայն հայության հոգևոր մշակութային կենտրոն հանդիսացող մեր համայնքին զարգացում, արդարություն ու հոգատարություն բերելու հանձնառությունը, գիտակցելով համապետական ընտրություններից առաջ

Վաղարշապատ խոշորացված համայնքի ընտրությունների կարևորությունը, կոչ ենք անում`

– Էջմիածնի, Ոսկեհատի սիրելի բնակիչներին` մասնակցել սպասվող ընտրություններին և, իրենց ձայնը վստահելով պատասխանատու ուժերին, կանխել մեր ինքնության դեմ արշավներն ու համայնքի համար բացել զարգացման նոր էջ,

– ընդդիմադիր բոլոր ուժերին` գործել հանունի տրամաբանությամբ, բացառել իշխող ուժի հետ նախընտրական կամ հետընտրական որևէ համագործակցություն և ամբողջ ջանքերը ներդնել հաղթանակի կերտման համար»,-ասված է հայտարարության մեջ։