Փաշինյանն ու Լյուքսեմբուրգի վարչապետը քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ba9a2247-d006-4955-b208-3eb5f35d8a21-1760002927655-770x_

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում անցկացվող «Համաշխարհային դարպասներ» միջազգային երկրորդ համաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Կողմերը քննարկել են Հայաստան–Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան–Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին՝ կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու փոխգործակցությունը։