Ալեն Սիմոնյանը որոշում է կայացրել 44-օրյայի հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին

032625e1a7abcc090446c08e12a53e88c1bbec-1759749968846-770x_

Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ-ի առաջին բաժին: Այս մասին Tert.am-ին ասել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Կա ժամկետների անհամապատասխանություն և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել: Բոլոր պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, կարող են ծանոթանալ զեկույցին, եթե ունեն գաղտնիության թույլտվություն»,- մեկնաբանել է Հարությունյանը։