Շենգավիթի քննչական բաժնի մոտ քաղաքացին հայտնել է, որ պետք է ինչ-որ մեկին վնասի և պայուսակից ցանկացել է հանել դանակը․ ոստիկանը վնասազերծել է նրան

2025-10-02-21-23-15-1759425811783-770x_

Սեպտեմբերի 30-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Գարեգին Նժդեհ փողոցի 27 հասցեում գտնվող Շենգավիթի քննչական բաժնի մոտ մի քաղաքացի, դրսևորելով ագրեսիվ վարքագիծ, հայտնել է, որ ինքը պատրաստվում է ինչ-որ մեկին սպանի, որի ժամանակ իր պայուսակից ցանկացել է հանել դանակ և այդ ժամանակ Շենգավիթի քննչական բաժնում ծառայություն իրականացնող ոստիկանը բռնել է նրա ձեռքը՝ թույլ չտալով պայուսակից հանել դանակը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Նշված քաղաքացին ապօրինի սառը զենք կրելու և պահելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժին։

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ քաղաքացին հանդիսանում է Երևանի բնակիչ 65-ամյա Սամվել Գ․-ն և վերջինիս անձնական խուզարկությամբ իր մոտի պայուսակից հայտնաբերվել է մեկ հատ խոհանոցային դանակ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Սամվել Գ․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։