«Tomahawk» հրթիռների հնարավոր փոխանցումը Կիևին մարտի դաշտում ոչինչ չի փոխի․ Պուտին

2025-10-02-23-41-06-1759434087318-770x_

«Tomahawk» հրթիռների հնարավոր փոխանցումը Կիևին մարտի դաշտում ոչինչ չի փոխի։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

ՌԴ նախագահը հայտարարել է, որ Tomahawk-ները հզոր զենք են, միայն թե ոչ այնքան ժամանակակից։

Նրա խոսքով՝ նման մատակարարումները կարող են վնաս հասցնել ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններին։

ՌԴ նախագահը նաև անդրադարձել է ԱՄՆ-ում Չարլի Քըրքի սպանությունը՝ այն որակելով նողկալի վայրագություն։

ՌԴ նախագահը ցավակցություն է հայտնել քաղաքական գործչի ընտանիքին:

«Չարլի Քըրքի սպանությունը ցույց է տալիս ամերիկյան հասարակության խորը պառակտումը», – նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: