Ալբանիայի վարչապետը կատակել է Մակրոնի հետ. «Դուք չեք շնորհավորել Իլհամ Ալիևին և ինձ, Թրամփը վերջ դրեց մեր միջև hակամարտnւթյանը»

screenshot-3-1759401374302-770x_

Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում կատակել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լեզվի սայթաքման հետ կապված, երբ նա սխալմամբ հիշատակել է Ալբանիան և Ադրբեջանը՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին։

Ալբանիայի վարչապետը, հաշվի առնելով Թրամփի կողմից «Ալբանիայի և Ադրբեջանի միջև հակամարտության» սխալ հիշատակումը, կատակով ասել Է Մակրոնին:

«Դուք չեք շնորհավորել Իլհամ Ալիևին և ինձ, Թրամփը վերջ դրեց մեր միջև հակամարտությանը: Դուք նույնպես պետք է շնորհավորեք Ադրբեջանին և Ալբանիային»,-ասել է Ալբանիայի վարչապետը:

 

Հիշեցնենք, որ Թրամփն իր հարցազրույցներից մեկում ասել էր. «Ես վերջ տվեցի Ալբանիայի և Ադրբեջանի միջև հակամարտությանը»: