Իրանի պաշտպանության նախարարը մեկնել է Թուրքիա

default-7-1759344278981-770x_

Իրանի պաշտպանության նախարար Նասիրզադեն մեկնել է Թուրքիա։

Ըստ Pars Today-ի՝ օրակարգում են Իրանի և Թուրքիայի միջև պաշտպանական և ռազմական հարաբերությունների զարգացումը։

«Թուրքիան և Իրանը երկու իսլամական պետություններ են, որոնք ազդեցություն ունեն տարածաշրջանային և միջազգային հարցերի, ինչպես նաև ամբողջ իսլամական աշխարհի վրա։ Համագործակցության խորացումը, մասնավորապես պաշտպանության ոլորտում, կնպաստի սահմանների երկայնքով կայունության և անվտանգության ամրապնդմանը։

Որոշումներ կընդունվեն նաև տարածաշրջանի առջև ծառացած ճգնաժամերի վերաբերյալ»,- ընդգծել է Նասիրզադեն։