Ձեզնից ավելի արժեքավոր գանձ գոյություն չունի․ Փաշինյանը՝ Խամոյանին
Ե՞րբ պարզեցիք, որ դատավոր Արմեն Դանիելյանը գանձ է, պատմեցի՞ք արդյոք ՄԻԵԴ նախագահին, որ օրենքի, իրավունքի, դիկտատուրայի շրջանակում Արմեն Դանիելյանին վերաքննիչից տարել եք վճռաբեկ դատարան, այս մասին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին հարցրեց Ագնեսա Խամոյանը։
«Եթե գանձ եք փնտրում, հայելու մեջ նայեք ձեզ, ձեզնից և ձեր ֆրակցիայից ավելի արժեքավոր գանձ մեզ համար պարզապես գոյություն չունի, և մենք դրա համար ձեզ այդպես փայփայում ենք»,–պատասխանեց Փաշինյանը։
