Անձի առևшնգման, անձին պատшնդ վերցնելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

348fe31c97665f3ba4df7d4ef794d22f-m-1759316642624-770x_

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օպերատիվ֊-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 29-ին Ֆրունզեի փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 47-ամյա մի տղամարդու, որը սեպտեմբերի 10-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր անձի առևանգման, անձին պատանդ վերցնելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: