Մոսկվայի հայկական եկեղեցում տեղի է ունենում Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը

screenshot-2025-09-28-154107-1759059683495-770x_

Մոսկվայի Օլիմպիական պողոտայի հայկական եկեղեցում տեղի է ունենում ռեժիսոր Տիգրան Քեոսայանի հրաժեշտի արարողությունը։

«Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ուրբաթ օրը հայտարարել է ամուսնու մահվան մասին։

Տասնյակ մարդիկ հավաքվել են եկեղեցու առջևի հրապարակում։ Նրանք ծաղիկներ են բերում եկեղեցի, որտեղ գտնվում է ռեժիսորի դագաղը։

Նրանց թվում են՝ Յուրի Ստոյանովը, Դենիս Պուշիլինը, Նիկոլայ Ցիսկարիձեն, Ֆյոդոր Դոբրոնրավովը՝ որդու հետ, Եվգենի Պետորսյանը, Դմիտրի Կիսելյովը, Կոնստանտին Էրնստը, Լարիսա Դոլինան և այլք։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  վարչապետ Միխայիլ Միշուստինը, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ծաղկեպսակներ են ուղարկել հրաժեշտի արարողության վայր։