ՄԻՊ-ը վերահաստատել է իր հանձնառությունը՝ հետևողականորեն պաշտպանելու պшտերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները

6f6b462c469fcced39ad36e257479848-m-1758977938371-770x_

44-օրյա մարտական գործողությունների օրերին ու դրանից հետո տեղի ունեցած մարդու իրավունքների զանգվածային խախտումները խոր հետք են թողել հազարավոր մարդկանց ճակատագրերի վրա։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻՊ գրասենյակը։

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ մանդատի բոլոր գործիքակազմերով հետևողականորեն պաշտպանելու պատերազմի ազդեցությունը կրած անձանց ու ընտանիքների իրավունքները՝ որպես կարևոր նպատակ ունենալով մարդու իրավունքների գերակայության, արժանապատիվ կյանքի, խաղաղ ու անվտանգ ապագայի երաշխավորումը»,- նշված է հաղորդագրության մեջ։