Որոշ խաղացողներ բորբոքում էին թշնшմանքը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, մինչդեռ Թուրքիան աշխատում էր խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ Էրդողան
Թուրքիան չի կարող մեջք շրջել իր հարևաններից, որտեղ հակամարտություններ են մոլեգնում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Երբ շատ երկրներ մեջք շրջեցին սիրիացիներին, մենք չլքեցինք նրանց։ Մենք նույնն արեցինք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ժամանակ։ Մինչ ռազմական առաջնորդները յուղ էին լցնում կրակի վրա, մենք աշխատում էինք արդար խաղաղության համար։ Եվ հիմա մենք նույնն ենք անում Պաղեստինում և Գազայում», – հայտարարել է Թուրքիայի նախագահը։
