Ռուսաստանը մինչև 2030 թվականը կգործարկի աշխարհում առաջին միջուկшյին էներգահամակարգը՝ փակ վառելիքի ցիկլով․ Պուտին
Ռուսաստանը մինչև 2030 թվականը կգործարկի աշխարհում առաջին միջուկային էներգահամակարգը՝ փակ վառելիքի ցիկլով։ Այն կկառուցվի Տոմսկի մարզում, այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդը Մոսկվայում կայացած Գլոբալ ատոմային էներգիայի ֆորումի ժամանակ։
Պուտինը նշել է, որ ուրանի պաշարները կբավարարեն մինչև 2090 թվականը, բայց կարող է և ավելի շուտ սպառվեն։ Ռուս գիտնականների կողմից իրականացված հեղափոխական զարգացումը կօգնի լուծել այս խնդիրը։
«Տվյալների կենտրոնների էլեկտրաէներգիայի սպառումը հաջորդ տասնամյակում ավելի քան կեռապատկվի։ Ռուսաստանն արդեն կառուցում է տվյալների կենտրոններ իր ատոմակայաններում։ Գլոբալ Հարավի և Արևելքի երկրները կխթանեն խաղաղ միջուկային էներգիայի պահանջարկի աճը։ Եվ միայն Ռուսաստանն ունի փորձագիտական գիտելիքներ ամբողջ միջուկային էներգիայի տեխնոլոգիական շղթայում»,-ասել է Պուտինը։
