Հայաստանի և Իրանի արդարադատության նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

2025-09-24-22-19-18-1758738028486-770x_

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարությունների միջև ստորագրվել է տեխնիկական համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Հուշագիրը ստորագրել են Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Իրանի արդարադատության նախարար Ամին Հոսեյն Ռահիմին։

Ամին Հոսեյն Ռահիմին Հայաստան է ժամանել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հրավերով։