Դավիթ Խուդաթյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ․ ներկա կգտնվի Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսին և համաժողովին

davit-khudatyam-e1704968143805-770x-1758134089209-770x_

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 2-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի), որտեղ ներկա կգտնվի Համաշխարհային երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքների ցուցահանդեսին և համաժողովին։

Նախարարի գործուղման մասին որոշումը սեպտեմբերի 17-ին կայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։