Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ

d1230297-e8b3-487f-89a7-a97feedf9e8d-1758036499041-770x_

Սեպտեմբերի 17-18-ը ՀՀ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Նիդերլանդներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։

Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։

Ծրագրված են նաև այլ հանդիպումներ:

You may have missed