Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ, պետք է երկիր, ով կսպասարկի իրենց ռեգիոնալ շահերը և կունենա ընդամենը օգտագործվողի կարգավիճակ․ Աբրահամյան

491924199-9687405434658221-7656870606301957179-n-770x-770x-770x-1749879150459-770x-1751694650236-770x-1752301695476-770x-1752471470923-770x-1754380786790-770x-1756357391126-770x-1-1757742184933-770x_

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի հատուկ բանագնացի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը որոշակիություն չունեցող իմիտացիոն պրոցեսի մասին է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ակնհայտ է, որ Թուրքիան չի շտապում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ-ի հետ փոխշահավետ գործակցություն ապահովելու հարցում:

Նույնիսկ այդքան քննարկված պայմանավորվածությունը` 3-րդ երկրների քաղաքացիների ու բեռնափոխադրումների համար սահմանը բացելու վերաբերյալ, 2 տարի է, որևէ արդյունքի չի բերում:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ թեև խոսվում է ՀՀ տարածքը ենթակառուցվածքային հանգույցի վերածելու մասին, սակայն նույն Թուրքիան, ակնհայտ ձգձգելով Գյումրի-Կարս երթուղու շահագործման վերականգման հնարավորությունների շուրջ համաձայնությունը, ռեգիոնալ բեռնափոխադրումների առումով նախընտրում է շրջանցել ՀՀ-ն` շարժը Կարս-Գյումրի-Երասխավան-Նախիջևան ուղղությամբ դիտարկելու փոխարեն նախընտրում է Կարս-Իգդիր-Նախիջևան նոր երթուղին, որ կառուցման մասին վերջերս հայտարարվեց:

Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ, պետք է երկիր, ով կսպասարկի իրենց ռեգիոնալ շահերը և կունենա ընդամենը օգտագործվողի կարգավիճակ»,-գրել է Աբրահամյանը։