Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա․ ինչքան շուտ գնա, այնքան լավ․ Փաշինյան

9aae7ff0-0ce1-47b3-828f-bc9528361ebe-1757516337903-770x_

Կուլմինացիան ես պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում, հոգևոր բովանդակությամբ մեծ միջոցառում պետք է լինի, մենք քննարկում ենք ժամկետները, կազմակերպչական և բովանդակային հարցերը։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կաթողիկոսի հեռանալու հարցին:

«Այդ իրադարձությունը պետք է ունենա հոգևոր բովանդակություն, չեն լինելու քաղաքական ելույթներ։ Եկեղեցին մեր սրբությունն է, մեր մարգարիտը, մենք չենք կարող մեր մարգարիտը նետել խոզերի դեմ։ Կոմպրոմիս չի’ լինելու: Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա: Ինչքան շուտ գնա, այնքան լավ»,-ասաց նա:

Փաշինյանը նաև նշեց, որ միայն Հայ Առաքելական եկեղեցու իրական հետևորդները կկարողանան մաս կազմել այդ գործընթացի։