Մենք վճռական ենք` շարունակել ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության ուղղությամբ. Փաշինյանը՝ Ֆրանսիայի նորանշանակ վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լըկորնյուին Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։
Այս մասին նա գրել է «X»-ի իր էջում։
Փաշինյանը նաև ընդգծել է Երևանի ցանկությունը՝ ամրապնդել հարաբերությունները Փարիզի հետ։
«Հայաստանը վճռական է` շարունակել ամրապնդել հարաբերությունները Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերության ուղղությամբ», – նշել է նա։
