ՔՊ-ական պատգամավորը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ մեջբերել է Չերչիլին, սակայն այդ խոսքերն այլ մարդու են պատկանում. Civilnet

546986557-1217233597105730-1159376438696316907-n-1-1757512004649-770x_

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարինա Ղազարյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «ակամա հիշեց» Ուինսթոն Չերչիլի խոսքերը՝ «Սուտն աշխարհը կանցնի, մինչ ճշմարտությունը հասցնի տաբատ հագնել»։ Այս մասին գրված է «Սիվիլնեթ»-ի ֆեյսբուքյան էջում:

«Մինչդեռ, պարզվում է՝ այս արտահայտությունը Չերչիլին չի պատկանում։

Ամենահին գրավոր տարբերակը հանդիպում է գրող Ջոնաթան Սվիֆթի 1710-ի տեքստում («Falsehood flies, and the truth comes limping after it»), իսկ հետագայում այն տարբեր ձևերով տարածվել է ու սխալմամբ վերագրվել Չերչիլին և այլ հայտնի մարդկանց (օրինակ՝ գրող Մարկ Տվենին)»,- գրված է գրառման մեջ: