Արմավիրում բախվել են ավտոբուսն ու Լեքսուսը

hh-nerqin-gvortseri-nakhararvouthyan-phrkarar-tsarayvouthyvoun-1-1757330293756-770x_

Սեպտեմբերի 8-ին, ժամը 14:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ըստ նախնական տվյալների բախվել են «ПАЗ» մակնիշի ավտոբուսը և «Lexus» մակնիշի ավտոմեքենան. կան տուժածներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: