Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը․ պայմանավորվել են շարունակել երկխոսությունը․ ՀՀ կառավարություն

13a0962-1756704540740-770x_

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը միտված քայլերը։

Վարչապետ Փաշինյանը և նախագահ Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։