Ռուսական զորքերին չի հաջողվել ամռանը լիակատար վերահսկողություն հաստատել որևէ քաղաքի նկատմամբ․ Ուկրաինայի ԳՇ

voukrainayi-zvou-2-1756629891425-770x_

Ուկրաինայի զինված ուժերը կիրակի օրը հայտարարել են, որ չնայած Մոսկվայի պնդումներին ամառային հաջող հարձակման վերաբերյալ, ռուսական զորքերին չի հաջողվել ամբողջական վերահսկողություն հաստատել որևէ խոշոր ուկրաինական քաղաքի նկատմամբ: Ուկրաինայի ԳՇ-ն պնդել է, որ խիստ չափազանցված են գրավված տարածքների վերաբերյալ թվերը։

Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը շաբաթ օրը հայտարարել էր, որ մարտից ի վեր Ռուսաստանը Ուկրաինայում գրավել է ավելի քան 3,500 քառակուսի կիլոմետր տարածք և վերահսկողություն սահմանել 149 գյուղի նկատմամբ։

«Չնայած Գերասիմովի պնդումներին՝ ռուսական զորքերին չի հաջողվել ամբողջական վերահսկողություն սահմանել որևէ խոշոր քաղաքի վրա», – ասված է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ: