Մարկո Ռուբիոն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է «Եվրաեռյակի» ԱԳՆ ղեկավարների հետ

rvoubivo-1-1756315824918-770x_

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իրանի հարցով բանակցություններ է վարել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյի, Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամմիի հետ, հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոթը։

«Նրանք բոլորը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ ապահովելու, որ Իրանը երբեք չմշակի կամ չստանա միջուկային զենք»,- ասված է գերատեսչության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրներին, հայտնել էր, որ «Եվրաեռյակի»  երկրները մտադիր են վերականգնել պատժամիջոցներն Իրանի դեմ՝ Թեհրանին մեղադրելով միջուկային համաձայնագրերը խախտելու մեջ։